Հայաստանը կոչ է անում ԵԱՏՄ-ի գործարքներում դոլարը փոխարինել ռուբլով
https://parstoday.ir/hy/news/armenia-i119093-Հայաստանը_կոչ_է_անում_ԵԱՏՄ_ի_գործարքներում_դոլարը_փոխարինել_ռուբլով
Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2020 13:07 Asia/Tehran
  • Հայաստանը կոչ է անում ԵԱՏՄ-ի գործարքներում դոլարը փոխարինել ռուբլով

Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:

Նշելով, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների առևտրական հարաբերությունները ձևակերպվի  ռուբլով ու ոչ թե դոլարով իրականացնելը տրամաբանական է, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ  այս թեմայի շուրջ կատարվող բանակցությունները կարդյունավորվեն»:

Նա հստակեցրել է. «Հայաստանի կառավարությունը ՌԴ-ին առաջարկել է այդ երկրից ներմուծվող գազի համար ռուբլու փոխարեն վճարել դոլարով»:

Հայաստանի վարչապետը հավելել է. «Անցյալ օրը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում դիմել է վերջինիս, որպեսզի Պուտինը միջնորդի ներկա ճգնածամային պայմաններում չբարձրացնել գազի գինը»:

Ռուսական Գազպրոմ ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել Հայաստան արտահանվող գազի գինը: