«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i119115-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Կունենանք_թոքերի_օդափոխման_սարքերի_սեփական_արտադրություն
Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2020 06:09 Asia/Tehran
  •  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն

Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները:

«Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները: Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ  ունենք: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ  հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան  հզոր ընկերություններ, որոնք ունեն  բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար: Օրինակ՝ Գորիսում, ինչպես  նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն:

«Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին: Նույնիսկ տեխնոլոգիական առումով  ունենք ամենաբարձր մակարդակը: Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել: Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,- նշեց Կարեն Վարդայանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Armenpress.am