Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կտրամադրեն նաև այլ պրոֆիլների բուժկենտրոններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i119199-Կորոնավիրուսով_վարակվածներին_բուժօգնություն_կտրամադրեն_նաև_այլ_պրոֆիլների_բուժկենտրոններ
Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2020 08:40 Asia/Tehran
  • Կորոնավիրուսով վարակվածներին բուժօգնություն կտրամադրեն նաև այլ պրոֆիլների բուժկենտրոններ

Կառավարությունը հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը:

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանն այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:Նախագծերն ուղարկվել են Ազգային ժողովի հաստատմանը:

https://armenpress.am/arm/news/1011696.html