Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Սարգսյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i119220-Ամենայն_հայոց_կաթողիկոսը_Սբ._Զատիկի_տոնի_առթիվ_շնորհավորել_է_նախագահ_Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2020 05:25 Asia/Tehran
  • Ամենայն հայոց կաթողիկոսը Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է նախագահ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով:

Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ միասնական ջանքերով ու վճռականությամբ հաղթահարելու համաճարակի հետևանքով առաջացած այս փորձություններն ու դժվարությունները, որոնք այս օրերին պատուհասել են ամբողջ աշխարհը:

Մեր մաղթանքն է, որ Հարուցյալ Քրիստոս հարանոր հաջողություններով արգասավորի Ձեր և ՀՀ պետական այրերի ջանքերը՝ ի խնդիր մեր երկրի անշրջելի առաջընթացի և հավատավոր մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,-մասնավորապես ասված է Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում:

1in.am