«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանի շնորհիվ ուժի մեջ կմտնի ԵԽ հերթական կոնվենցիան
https://parstoday.ir/hy/news/armenia-i119290-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_Հայաստանի_շնորհիվ_ուժի_մեջ_կմտնի_ԵԽ_հերթական_կոնվենցիան
Հայաստանի շնորհիվ ուժի մեջ կմտնի ԵԽ հերթական կոնվենցիան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 12, 2020 19:20 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հայաստանի շնորհիվ  ուժի մեջ կմտնի ԵԽ հերթական կոնվենցիան

Հայաստանի շնորհիվ ուժի մեջ կմտնի ԵԽ հերթական կոնվենցիան:

«Հայաստանում «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» կոնվենցիան գործելու է  ոլորտում անկախ փորձագետներից բաղկացած մոնիթորինգային խմբի միջոցով: Մեր երկիրը, վավերացնելով այն, եւս մեկ իրավական ակտով կամրագրի  պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը: Կապահովի պետական կառույցների թափանցիկության բարձր մակարդակ, որն էլ իր հերթին կբարձրացնի երկրի ժողովրդավարության եւ բազմակարծության ապահովման միջազգային գործակիցը: Այս փաստաթղթի ստորագրմամբ Հայաստանը կխթանի տեղեկատվության ազատության ոլորտում միջազգային չափանիշները, ինչպես նաեւ ավելի կնեգրավվի ԵԽ իրավական համակարգում, ինչն էլ իր հերթին կնպաստի եվրոպական երկրների ընտանիքին մեր ինտեգրման գործընթացը:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նկատենք, որ 2009 թ. Եվրոպայի ընդունած այս կոնվենցիայով սահմանված կարգավորումների 95 տոկոսը Հայաստանն իր ազգային օրենսդրությամբ ապահովել էր դեռ 2003 թ.»:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի  ապրիլի 11-ի համարում։

Armenpress.am