Ծառայության ժամանակ վիրավորված ոստիկանների վիճակը կայուն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i119373-Ծառայության_ժամանակ_վիրավորված_ոստիկանների_վիճակը_կայուն_է
ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2020 13:57 Asia/Tehran
  • Ծառայության ժամանակ վիրավորված ոստիկանների վիճակը կայուն է

ԳՅՈՒՄՐԻ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ծառայության ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների վիճակը կայուն է, կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, սահմանվել է հսկողություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ ապրիլի 14-ին ԲԿ են ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:

Տուժածներից՝ 1995 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-ծակած վերք, իսկ 1989 թվականին ծնված Ա. Հ.-ի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք:

Ապրիլի 14-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Անկախության հրապարակում երկու երիտասարդ դանակահարել է տարածքում ծառայություն իրականացնող երկու  ոստիկանի: Ոստիկանները փորձել էին պարզել  քաղաքացիների ինքնությունը և տեղաշարժի թերթիկի առկայությունը։ Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։  Կատարվում է քննություն: 

https://armenpress.am/arm/news/1012155.html