Պատգամավորը կառավարությանը հորդորեց ռուսական կողմի հետ հրատապ շարունակել գազի գնի բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i119374-Պատգամավորը_կառավարությանը_հորդորեց_ռուսական_կողմի_հետ_հրատապ_շարունակել_գազի_գնի_բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության կոչ է անում հրատապ կերպով ռուսական կողմի հետ շարունակել սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2020 14:00 Asia/Tehran
  • Պատգամավորը կառավարությանը հորդորեց ռուսական կողմի հետ հրատապ շարունակել գազի գնի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարության կոչ է անում հրատապ կերպով ռուսական կողմի հետ շարունակել սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Ուղիղ 21 օր առաջ այս ամբիոնից կոչ արեցի կառավարությանը, որ հրատապ պետք է դիմել ՌԴ կառավարությանը և ռուսական Գազպրոմին, որպեսզի սահմանին գազի գնի վերաբերյալ բանակցություններ իրականացվեն: Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո փոխվարչապետը նամակ հղեց Ռուսաստանի «Գազպրոմ» նախագահին՝ առ այն, որ բանակցություններ պետք է  լինեն: Սակայն մինչ օրս տեղեկություններ չունենք, թե գազի գնի շուրջ բանացությունները ընթանում են, չեն ընթանում և ինչ արձագանք կամ մեսիջ կա: Ես կարծում եմ, որ հրատապ պետք է շարունակել այս բանակցային գործընթացը կազմակերպել, որպեսզի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը մերժի»,-ասաց Մելքումյանը:

Նրա կարծիքով՝ այդ ժամանակում բնակչության համար գազի սակագինը  բարձրացնել պետք չէ, հայտը պետք է հրատապ մերժել: «Բայց զուգահեռ պետք է գնան  բանակցություններ, որ սահմանին  գազի գինը իջեցնենք: Ամբողջ աշխարհում գազի գինը՝ նավթի գնի հետ միասին իջել է»,-ասաց Մելքումյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

https://armenpress.am/arm/news/1012154.html