«Ժողովուրդ». ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i119439-Ժողովուրդ_._ՊՆ_աշխատակիցները_գողացել_են_աղքատների_համար_նախատեսված_օգնությունը
ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2020 07:17 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը

ՊՆ աշխատակիցները գողացել են աղքատների համար նախատեսված օգնությունը:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջեւանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա եւ հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը եւ եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել:

Համաձայնեք` արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

News.am