«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԱԷԿ-ն անխափան ու առանց որեւէ խնդրի աշխատում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i119513-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ_ՀԱԷԿ_ն_անխափան_ու_առանց_որեւէ_խնդրի_աշխատում_է
ՀԱԷԿ-ն անխափան ու առանց որեւէ խնդրի աշխատում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2020 07:43 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ՀԱԷԿ-ն անխափան ու առանց որեւէ խնդրի աշխատում է

ՀԱԷԿ-ն անխափան ու առանց որեւէ խնդրի աշխատում է:

«Այս օրերին շատ արտադրական ձեռնարկություններ չեն աշխատում: Բայց հասկանալի է, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այն ձեռնարկությունը չէ, որ չաշխատի: Ինչպես է գործում այս օրերին կայանը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ինչ միջոցառումներ է ձեռնարկում, ինչպես կընթանա վերաբեռնավորման գործընթացը. այս եւ այլ հարցերի պարզաբանման նպատակով «ՀՀ»-ն դիմել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին:

Նա տեղեկացրել է, որ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցներն իր գործունեությունն անխափան իրականացնելու համար: ՀԱԷԿ-ում  ստեղծվել է համակարգող շտաբ, որն  իրականացնում  է նաեւ համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ: Կայանի ղեկավարությունն այս օրերին աշխատել է: Կայանի աշխատանքն այս օրերին՝ անվտանգ շահագործումը, էլէներգիայի արտադրանքը շարունակվել են առանց խնդրի: Պլանով եւ գրաֆիկով նախատեսված բոլոր աշխատանքները ժամանակին կատարվել են…»

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Armenpress.am