Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա
https://parstoday.ir/hy/news/armenia-i119598-Պաշտպան_Սերժ_Սարգսյանն_ԱԱԾ_ում_հարցաքննվել_է_որպես_վկա
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2020 12:50 Asia/Tehran
  • Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Սարգսյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այդ գործը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»,-գրել է Մակինյանը։

Փաստաբանի խոսքով՝ լուրը, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել «բացարձակ ապատեղեկատվություն է»:

Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ին՝ դիզվառելիքի գործով։ Նա մեղադրվում է 2013-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ Ընկերությունը հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: