Պետրոս Ղազարյանն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ազատվել են աշխատանքից
https://parstoday.ir/hy/news/armenia-i119646-Պետրոս_Ղազարյանն_ու_Հանրային_հեռուստաընկերության_գլխավոր_պրոդյուսերն_ազատվել_են_աշխատանքից
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանն, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2020 14:19 Asia/Tehran
  • Պետրոս Ղազարյանն ու Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերն ազատվել են աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանն, իրենց դիմումների համաձայն, ազատվել են աշխատանքից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ընդունել է նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը։

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,- նշված է հայտարարությունում։ Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

«Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը»,- հայտնում է խորհուրդը։

Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար։

Ապրիլի 17-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստատեսային ուղերձին նախորդած կադրերը հայտնվել են համացանցում։ Ուղիղ եթերն ապահովող Հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ուղերձը հեռարձակելու համար բաց կապուղի է տրամադրել մի քանի լրատվամիջոցների։ 

https://armenpress.am/arm/news/1012912.html