Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i119726-Այս_ողբերգությունը_չի_մոռացվել_լիտվացի_պատգամավորի_ուղերձը_Ցեղասպանության_տարելիցի_կապակցությամբ
Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 23, 2020 14:44 Asia/Tehran
  • Այս ողբերգությունը չի մոռացվել․ լիտվացի պատգամավորի ուղերձը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Լիտվայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական հարաբերությունների խմբի (բարեկամության խմբի) ղեկավար Գուոդա Բուրոկիենեն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատնից։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին, արդեն ավելի քան հարյուր տարի շարունակ, ողջ աշխարհի հայությունը և ամբողջ առաջադեմ հասարակությունը ոգեկոչում են տխուր մի օր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը։ 1915-1916թթ․ մոտ 1,5 մլն հայեր զանգվածային կոտորածներիի և տեղահանությունների զոհը դարձան։ Դա 20-րդ դարի ամենամեծ զանգվածային վայրագություններից էր, որն անթիվ կորուստներ պատճառեց ողջ հայ ազգին։ Այս ողբերգությունն, այնուամենայնիվ, չի մոռացվել։

Լիտվան, շատ այլ երկրների պես, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մարդկությունը պետք է տեղեկացված լինի այս ողբերության մասին, որպեսզի թույլ չտա նման պատմության կրկնությունը։ Հայերը, ովքեր այս ողբերգության պատճառով սփռվեցին ողջ աշխարհով մեկ, կառուցում են ակտիվ համայնքներ, որոնք ամուր կապեր են հաստատում և վառ պահում իրենց պատմությունը։

Համավարակի դեմ գլոբալ պայքարի և սոցիալական մեկուսացման այս դժվարին պայմաններում մենք պետք է պահպանենք միություն, ցուցաբերենք միջազգային համերաշխություն և վառ պահենք մեր պատմական հիշողությունը։ Օգտվելով առիթից՝ իմ սիրելի ընկերներ, հղում եմ ամուր առողջության, հույսի և համբերության իմ մաղթանքները»,- ասված է ուղերձում։

armenpress.am