ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանի մի շարք դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել
https://parstoday.ir/hy/news/armenia-i119952-ՌԴ_ն_պատրաստվում_է_Հայաստանի_մի_շարք_դատավորների_նկատմամբ_սանկցիաներ_կիրառել
ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանի մի շարք դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 29, 2020 10:12 Asia/Tehran
  • ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանի մի շարք դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել

ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանի մի շարք դատավորների նկատմամբ սանկցիաներ կիրառել:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն Հայաստանի մի շարք դատավորների, որոնց որոշումներում իրավականի փոխարեն քաղաքական մոտիվացիան է գերակշռել (տրվում են Արմեն Դանիելյանի, Աննա Դանիբեկյանի, Արտուշ Գաբրիելյանի անունները) նկատմամբ սանկցիաներ կիրառել` կապված Ռուսաստանում նրանց գույքային, ֆինանսական շարժերի հետ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի մուտքի արգելափակում, այլեւ նույնական սանկցիաներ են կիրառվելու այն դատախազների եւ քննիչների մասով, որոնք հիմնականում «զբաղված» են եղել մարտի մեկի գործով:

Ի դեպ, խնդիրը միայն նրանց չի առնչվելու, վերդիկտը տարածվելու է նաեւ նրանց բարեկամ-հարազատների` Ռուսաստանում ունեցած ֆինանսական շարժերի, կապերի վրա։ Դրանք եւս վերցվելու են ,կոնտրոլիե տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի ապրիլի 28-ի համարում

News.am