Սահմանադրական բարեփոխումները հետաձգվում են մոտ 1 տարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i119956-Սահմանադրական_բարեփոխումները_հետաձգվում_են_մոտ_1_տարով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ժամկետները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2020 12:25 Asia/Tehran
  • Սահմանադրական բարեփոխումները հետաձգվում են մոտ 1 տարով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ժամկետները։

Ապրիլի 23-ին ընդունված որոշմամբ սահմանվել է, որ մասնագիտական հանձնաժողովը մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովի դրա հանրային քննարկումը և ներկայացնի վարչապետի աշխատակազմին։

Որոշման երկրորդ կետով սահմանվում է, որ հանձնաժողովը մինչև 2021-ի հունիսի 30-ը պետք է մշակի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Ավելի վաղ կայացված որոշմամբ սահմանվում էր, որ հանձնաժողովի գործունեությունը սկսելուց՝ փետրվարի 12-ից հետո, եռամսյա ժամկետում պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովվի դրա հանրային քննարկումը և ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Ըստ նախատեսվածի 2020 թվականի սեպտեմբերի 1-ը պետք է արդեն մշակեր ու վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ չէր բացառել, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը դրվի հանրաքվեի ԱԺ ընտրությունների հետ միաժամանակ։

ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հետաձգվում է ապրիլի 5-ին նշանակված՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Վարչապետն ասել էր, որ այն կկայանա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ քան 50 օր և ոչ ուշ քան 65 օրվա ընթացքում։

Panarmenian net