Զոհրաբ Մնացականյանը և Տոյվո Կլաարը քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման մարտահրավերները
https://parstoday.ir/hy/news/armenia-i119973-Զոհրաբ_Մնացականյանը_և_Տոյվո_Կլաարը_քննարկել_են_նոր_կորոնավիրուսի_տարածման_մարտահրավերները
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2020 05:37 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանը և Տոյվո Կլաարը քննարկել են նոր կորոնավիրուսի տարածման մարտահրավերները

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 29-ին հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը:

«Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին:  ԼՂ-ում (Արցախ) անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման տեսակետից:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած տեսակոնֆերանսին, որի արդյունքում ընդունվեց համատեղ հնգակողմ հայտարարություն։ Այս առնչությամբ երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող գլոբալ պայքարի պայմաններում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Armenpress.am