Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i119999-Հակաճգնաժամային_8_րդ_միջոցառման_ոլորտների_շահառուներն_ընդլայնվեցին
Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2020 14:29 Asia/Tehran
  • Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման ոլորտների շահառուներն ընդլայնվեցին

Կառավարությունն ընդլայնեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մեջ ներառված տնտեսական գործունեության ոլորտները

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այսուհետ այդ միջոցառման շահառու են հանդսանալու նաև հետեւյալ ոլորտների աշխատողները.

- հագուստի արտադրություն.- կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.- կահույքի արտադրություն.- թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.- ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.- օդային տրանսպորտի գործունեություն.- կինոթատրոնների գործունեություն.- Լուսանկարչության բնագավառում գործունեություն.- ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.-կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.- ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.- լվացում, մաքրում և չոր մաքրում ծառայությունների մատուցում,- պոլիգրաֆիական գործունեությունը (տպագրության ծառայություն):Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13- 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝ աջակցությունը տրամադրվում է միանվագ։Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68 000 դրամը, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68 000 դրամը և ոչ ավելի, քան 136 000 դրամը։Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68 000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136 000 դրամը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումով շահառուների շրջանակն ընդլայնվում է մոտ 36 հազարով:

Armenpress.am