Կոմունալ ճգնաժամի ավարտը. Կառավարությունն ընդլայնում է վարձավճարների փոխհատուցումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i120003-Կոմունալ_ճգնաժամի_ավարտը._Կառավարությունն_ընդլայնում_է_վարձավճարների_փոխհատուցումները
Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2020 16:04 Asia/Tehran
  • Կոմունալ ճգնաժամի ավարտը. Կառավարությունն ընդլայնում է վարձավճարների փոխհատուցումները

Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ կառավարությունը կօգնի այն սպառողներին, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:

Վարչապետն ուղիղ եթերը վերնագրել է այսպես. «Կոմունալ ճգնաժամի ավարտը»:

«Սպառողների ծախսի 30 տոկոսը կառավարությունը կփոխհատուցի: Եվ այս պարագայում կունենանք 207 հազար 837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81 հազար 697 գազի բաժանորդ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նշեց, որ չգազիֆիկացված 310 գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով:

Միաժամանակ, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, ապա նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս գործադիրը կփոխհատուցի: Այս պարագայում առկա է 424 հազար 972 բաժանորդ:

Armenpress.am