ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգային հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i120006-ՀՀ_և_Ուկրաինայի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_հայ_ուկրաինական_հարաբերությունների_օրակարգային_հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2020 04:51 Asia/Tehran
  • ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգային հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքը, այս մասին հայտնել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով երկկողմ համագործակցության վիճակն ու զարգացման հեռանկարները: Կողմերն ընդգծել են ուկրաինացի և հայ ժողովուրդների միջև պատմական ամուր կապերը։ Նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել նաև առևտրի զարգացման և տնտեսական երկխոսության խորացման հարցերին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դրական են գնահատել հայ և ուկրաինացի քաղաքացիների վերադարձի հարցում փոխգործակցությունը և փոխանակվել են COVID-19 պանդեմիայի հետևանքների հաղթահարման փորձով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պարբերականին մեկնաբանություն տալիս՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը կարևորել է նման մակարդակի պաշտոնական շփումները: ՈւՀՄ ղեկավարը հույս է հայտնել, որ այսուհետ նմանատիպ շփումներն ավելի հաճախ տեղի կունենան:

«Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների շփումները մեծ հույս են ներշնչում», - նշել է Շատվորյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2013 թվականից միջազգային համագործակցությունը դարձել Է Ուկրաինայի հայերի միության զարգացման գերակա ուղղությունը: ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը նշել է, որ կազմակերպությունն ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերություններն ավելի ամուր լինեն:

Armenpress.am