«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Վստահաբար՝ մարդկությունը կհաղթահարի ներկայիս դժվարին վիճակը
«Համավարակի պարտադրած ապրելակերպը, ամեն ինչից զատ, մեզ մղում է մարդու եւ մարդկության կյանքի իմաստի մասին բնավ ոչ ավելորդ մտորումների: Թվում է՝ ամեն ինչ ասված է: Եվ իրոք՝ «Ամեն ինչ ունայն, երազ անցավոր, // Աստղ էլ որ լինես՝ պիտ հանգչիս մի օր»:
Ասել է Ավետիք Իսահակյանը եւ... դարձել հայոց երկնակամարի ամենավառ աստղերից մեկը:
...Վստահաբար՝ մարդկությունը կհաղթահարի ներկայիս ճգնաժամային վիճակը: Հաջորդ սերունդները վերստին կորոնեն եւ կձեւակերպեն կյանքի իմաստի հիմնախնդիրը՝ իրենց ժամանակին, իրենց առջեւ ծառացած խնդիրներին համապատասխան: Նրանց, հուսանք, հարկ չի լինի մտահոգվելու մարդկության իսպառ բնաջնջման վտանգով: Եվ մեր մասին դատելու են ոչ այնքան ըստ մեր գիտական եւ տեխնիկական նվաճումների, այլ ըստ մեր իմաստնության, բարոյականության, մարդու եւ ողջ մարդկային քաղաքակրթության գոյության իմաստին տված մեր պատասխանների:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Armenpress.am