Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատեուշ Մորավեցկիին
https://parstoday.ir/hy/news/armenia-i120090-Նիկոլ_Փաշինյանը_Լեհաստանի_ազգային_տոնի_առթիվ_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Մատեուշ_Մորավեցկիին
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 12:06 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատեուշ Մորավեցկիին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին՝ Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Հայ-լեհական փոխշահավետ համագործակցությանը լրացուցիչ լիցք են հաղորդում Հայաստան-ԵՄ տարեցտարի ընդլայնվող օրակարգը և Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությանը:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:

https://armenpress.am/arm/news/1014117.html