Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120092-Արման_Թաթոյանը_շնորհավորել_է_Մամուլի_ազատության_համաշխարհային_օրվա_առթիվ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 12:14 Asia/Tehran
  • Արման Թաթոյանը շնորհավորել է Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արամն Թաթոյանն  իր ուղերձում նշել է.

«Սիրելի՛ լրագրողներ,

Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:

Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ 

և այլն։ 

Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային հաշվետվողականության ապահովումը։

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։

Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության համար»։

https://armenpress.am/arm/news/1014122.html