Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ ազգային տոնի առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i120094-Նախագահ_Սարգսյանը_շնորհավորել_է_Լեհաստանի_նախագահին_ազգային_տոնի_առթիվ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2020 12:26 Asia/Tehran
  • Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: 

https://armenpress.am/arm/news/1014121.html