ՀՀ վարչապետը նշանակումներ է կատարել
https://parstoday.ir/hy/news/armenia-i120175-ՀՀ_վարչապետը_նշանակումներ_է_կատարել
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 13:12 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ալբերտ Աբգարյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշման, ևս ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:

ՀՀ վարչապետը ղեկավարի նոր տեղակալներ է նշանակել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. նրանք են Գոհար Դարբինյանը և Սուրեն Ամիրյանը։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական։

https://armenpress.am/arm/news/1014268.html