Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից
https://parstoday.ir/hy/news/armenia-i120187-Էրիկ_Գրիգորյանը_ազատվել_է_Շրջակա_միջավայրի_նախարարի_պաշտոնից
էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2020 16:33 Asia/Tehran
  • Էրիկ Գրիգորյանը ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

էրիկ Գրիգորյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Էրիկ Գրիգորյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2019 թվականի հունիսի 1-ին, մինչ այդ՝ 2018 թվականին մայիսի 12-ից, զբաղեցրել է Բնապահպանության նախարարի պաշտոնը:

Armenpress.am