Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է. «Ժողովուրդ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i120193-Հայաստանի_մշտական_բնակչության_թվաքանակը_պակասել_է._Ժողովուրդ
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2020 05:19 Asia/Tehran
  • Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է. «Ժողովուրդ»

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երևան, որտեղ և բնակություն է հաստատում: Նշենք, որ Երևանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է:

Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2100-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաև ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ ահա այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578: Այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարևոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է պակասել, մեկ տարվա ընթացքում՝ 18-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am