ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը հնարավոր է քննարկվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i120630-ԵԽ_ՀՀ_հետ_վիզաների_ազատականացման_երկխոսության_մեկնարկը_հնարավոր_է_քննարկվի
Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 17, 2020 20:18 Asia/Tehran
  • ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը հնարավոր է քննարկվի

Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։

Ինչպես փոխանցում է SchengenVisa.info-ն` Խորհուրդն ասել է, որ համապատասխան չափանիշների և հետընդունման մասին համաձայնագրի շարունակական կատարման միջոցով վիզայի ազատականացման ներկայիս գործողությունների պլանների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի, նախքան այլ երկրների` ներառյալ Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ նոր համաձայնությունների հասնելը:

Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Եվրամիության, անդամ պետությունների և Արլ․ գործընկերության 6 հարևանի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ։

Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի քաղաքացիները մուտքի համար պետք է թույլտվություն ունենան։

Մյուս երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հնարավորությունը դիտարկվելու է առաջիկայում, եթե լավ ղեկավարվող և անվտանգ շարժունակություն ապահովող կանոններ ապահովվեն։

Ավելի վաղ ԵՄ-ն արդեն կոչ է արել սահմանները փակել մինչև մայիսի կեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտնել էր, որ Շենգեն գոտի մուտքը հնարավոր է սահմանափակվի մինչև սեպտեմբեր: Նշվել էր նաև, որ Շենգենյան գոտու երկրները կարող են նոր պահանջներ ներկայացնել վիզայի համար դիմողներին և հնարավոր է նաև, որ պահանջվի կորոնավիրուսի թեստ հանձնել։

Panarmenian.net