Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i121254-Հայկական_արտադրության_առաջին_թեստերը_բժշկներին_կհանձնվեն_հունիսի_2_ին
Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 04:46 Asia/Tehran
  • Հայկական արտադրության առաջին թեստերը բժշկներին կհանձնվեն հունիսի 2-ին

Հայաստանում մեկնարկել է կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տեղական արտադրությունը, հունիսի 2-ին դրանց առաջին խմբաքանակը կհանձնվի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Մենք նաև նախաձեռնել ենք թեստավորման արտադրություն ՀՀ-ում: Եվ ներկրված 100 հազար ռեագենտներով արդեն իսկ թեստերի արտադրությունը մեկնարկել է: Վաղն առաջին խմբաքանակը՝ 350 թեստ, հանձնվելու է ՀՎԿԱԿ-ին»,-ասաց Ավինյանը:

Գնահատվում է, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը կարող է օրական 3000-5000 թեստ  արտադրել: Դա հետագա թեստավորման քանակների ավելացման պայմաններում հնարավորություն է ստեղծելու բավարարել պահանջարկը:

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր է արտադրում Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը: ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում էր ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն:

Armenpress.am