Հայաստանը հումանիտար առաքելություն իրականացնող նոր խումբ է ուղարկել Սիրիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i121868-Հայաստանը_հումանիտար_առաքելություն_իրականացնող_նոր_խումբ_է_ուղարկել_Սիրիա
Հունիսի 16-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 08:42 Asia/Tehran
  • Հայաստանը հումանիտար առաքելություն իրականացնող նոր խումբ է ուղարկել Սիրիա

Հունիսի 16-ին կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականցանող խմբի հերթափոխը:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ մեկնել է Հալեպ և մինչև հոկտեմբեր այնտեղ կիրականացնի իր առաքելությունը:

Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 5-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները:

Իսկ Հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի ականազերծողներն ու բժիշկները, չնայած Սիրայում անցել են COVID-19 թեստավորում, ստացել են բացասական պատասխան և վերադարձել Հայաստան, համաձայն Պարետի որոշման՝ 14 օր կինքնամեկուսանան:

1in.am