Այսօր Հայաստան է ժամանելու ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը
https://parstoday.ir/hy/news/armenia-i121991-Այսօր_Հայաստան_է_ժամանելու_ռուսաստանցի_բժիշկների_առաջին_խումբը
Հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքով Հայասռան է ժամանելու ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2020 16:13 Asia/Tehran
  • Այսօր Հայաստան է ժամանելու ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

Հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքով Հայասռան է ժամանելու ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հատուկ չվերթը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Դրանով Հայաստան են մեկնում կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը, պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 2849 համարը):

Armedia.am