Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i122149-Սահմանադրական_փոփոխությունները_մտան_ուժի_մեջ_Նիկոլ_Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2020 08:29 Asia/Tehran
  • Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ։ Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։

Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»։

Armenpress.am