Արտադրված է Հայաստանում». հայկական ականանետերն ավելի դիպուկ են խոցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i122154-Արտադրված_է_Հայաստանում_._հայկական_ականանետերն_ավելի_դիպուկ_են_խոցում
Հայկական արտադրության 82 մետրանոց ականանետերի ու արկերի արտադրված խմբաքանակը դեռ փորձնական է, սակայն սերիական արտադրություն էլ կլինի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2020 09:17 Asia/Tehran
  • Արտադրված է Հայաստանում». հայկական ականանետերն ավելի դիպուկ են խոցում

Հայկական արտադրության 82 մետրանոց ականանետերի ու արկերի արտադրված խմբաքանակը դեռ փորձնական է, սակայն սերիական արտադրություն էլ կլինի։

Հայաստանն առաջիկայում սերիական արտադրություն կունենա։ Կառավարության Facebook սոցցանցի էջում տեսանյութ է տեղադրվել, որը պատմում է «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ ականանետերի և արկերի մասին։

«Արտերկրում արտադրվողների համեմատ, ավելի գերազանց արդյունք ենք ստացել, քանի որ հայկական արտադրությանն ավելի դիպուկ է խոցում, չունենք շեղումներ»,–ասում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արտյոմ Ղևոնդյանը։

82 մետրանոց ականանետերի ու արկերի արտադրված խմբաքանակը դեռ փորձնական է, սակայն սերիական արտադրություն էլ կլինի։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին կառավարությունում կայացած քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի ռազմաարդյունաբերության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ մտավոր և գիտական ներուժ, և, որ ռազմարդյունաբերությունը պետք է լինի ՀՀ տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը։

armeniasputnik.am