Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ընդերքի օգտագործման ընթացակարգում
https://parstoday.ir/hy/news/armenia-i122634-Կառավարությունը_փոփոխություններ_է_առաջարկում_ընդերքի_օգտագործման_ընթացակարգում
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 08, 2020 08:57 Asia/Tehran
  • Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ընդերքի օգտագործման ընթացակարգում

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի հուլիսի 8-ի արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

«Օրինագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելու նպատակին: Այսուհետ առաջարկում ենք արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարներն ուսումնասիրված և հաստատված չեն մետաղականի համար՝ վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում»,- ասաց Շուշանյանը:

Փոխնախարարը նշեց, որ այսուհետև հանքավայրերը տրամադրվելու են ամբողջ պաշարով: Դրանք չեն տրոհվելու տարբեր տնտեսավարողների միջև:

Օրենքի նախագծով նախատեսված են նաև մի շարք այլ փոփոխություններ և կարգավորումներ:

Armenpress.am