Արդարադատության նախարարը լավ լուր է հայտնել սփյուռքում բնակվող հայերի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i122653-Արդարադատության_նախարարը_լավ_լուր_է_հայտնել_սփյուռքում_բնակվող_հայերի_համար
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2020 13:18 Asia/Tehran
  • Արդարադատության նախարարը լավ լուր է հայտնել սփյուռքում բնակվող հայերի համար

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` կից հրապարակելով տեղեկատվական տեսանյութ։

«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ, ինչպես հաճախ ասում ենք, ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում անհրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այլևս հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել՝ տեղեկանքը ստանալու համար»,- գրել է Բադասյանը։

Արդարադատության նախարարը խոստանում է շարունակել թվային լուծումների միջոցով հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։

1in.am