ԱՀԿ-ն դեմ է խիստ կարանտինին վերադարձին
Հուլիս 11, 2020 04:42 Asia/Tehran
ԱՀԿ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ կազմակերպությունը դեմ է COVID-19-ի պատճառով խիստ կարանտինին վերադարձին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սակայն, ըստ Ռայանի, ԱՀԿ-ն չի բացառում, որ սահմանափակումներին վերադարձը կարող է միակ ելքը լինել վարակի տարածման պայմաններում:
«Մենք դեմ ենք խիստ կարանտինին վերադառնալուն, բայց կարող են իրավիճակներ լինել, երբ դա կլինի միակ ելքը»,- ասել է նա:
Ռայանը հավելել է, որ սահմանափակումների չեղարկումից հետո հիվանդությունը կարող է վերադառնալ, ուստի ԱՀԿ-ն միշտ առաջարկել է կարանտինից հրաժարվել աստիճանաբար և վերահսկել վիրուսի տարածումը:
1in.am
Պիտակ