Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i122745-Ինչ_է_զգուշացրել_Քոչարյանը_աջակիցներին_իր_հետ_հեռավար_շփումից_առաջ._Ժամանակ
Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 04:51 Asia/Tehran
  • Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ. «Ժամանակ»

Ինչ է զգուշացրել Քոչարյանը աջակիցներին իր հետ հեռավար շփումից առաջ:

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նրա հետ հեռավար շփումից առաջ զգուշացվել են, որ իրեն քաղաքական բնույթի հարցեր չտան:

Մասնավորապես զգուշացվել է, որ նրան հարցեր չտան քաղաքականություն վերադառնալու հնարավորության, կուսակցություն ստեղծելու, որևէ կուսակցության անդամակցելու, գործող իշխանության դեմ քաղաքական պայքարը ղեկավարելու մասով:

Քոչարյանի կողմնակիցներին սա մի քիչ տարօրինակ է թվացել, որովհետև նրանք սպասում էին, որ այդ զրույցը պետք է նվիրված լինի քաղաքական պայքարի կազմակերպմանը և դրանում իր ստանձնելիք դերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am