Դժգոհություն է հասունանում. Լուրջ կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i122748-Դժգոհություն_է_հասունանում._Լուրջ_կրճատումներ_Գազպրոմ_Արմենիա_ում._Ժամանակ
Լուրջ կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 05:13 Asia/Tehran
  • Դժգոհություն է հասունանում. Լուրջ կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում. «Ժամանակ»

Լուրջ կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիա»-ում:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում։ Վերջերս աշխատակիցների հետ հանդիպում է եղել և նրանց զգուշացվել է, որ լուրջ կրճատումներ են սպասվում։ Եթե նախկինում մտադրություն կար ընկերության ամբողջ աշխատակազմից կրճատել մոտ հազար աշխատակցի, ապա ներկայումս այդ թիվը կրկնապատկվել է։ Ամեն վարչական շրջանում «Գազպրոմ»-ի գրասենյակների տարբեր բաժիններում թողնվելու են մեկ-երկու աշխատակից։

Մեզ պատմեցին, որ յուրաքանչյուր գրասենյակի աշխատակազմը մոտ 50 տոկոսով նվազեցվելու է։ Իսկ նրանք, ովքեր չեն կրճատվելու և շարունակելու են աշխատել, նրանց աշխատավարձն էլ նվազեցվելու է 20 տոկոսով։ Ընկերությունից աշխատակիցներին որպես պատճառաբանություն ներկայացվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am