Հնարավո՞ր է՝ ատոմակայանն այլևս չաշխատի․ «Հրապարակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i122758-Հնարավո_ր_է_ատոմակայանն_այլևս_չաշխատի_Հրապարակ
«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2020 08:39 Asia/Tehran
  • Հնարավո՞ր է՝ ատոմակայանն այլևս չաշխատի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

 Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլեւս չաշխատի։

«Աշխատանքները կտեւեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլեւս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանեցին նախարարությունից: Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։ «Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում եւ` «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական եւ ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»: Ռուսական վարկի մերժումն  ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների եւ ժամկետների վրա։ «Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»:

https://yerevan.today/mamuli-tesutyun/60313/hnaravo%D5%9Er-e%D5%9D-atomakayann-aylevs-chashxati%E2%80%A4-%C2%ABhraparak%C2%BB