Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- գրել է նա։
Վերջերս, որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով իսրայելական աղբյուրներին, հայտարարել են, որ Ադրբեջանը կորցրել է ռազմական գործողությունների նախաձեռնության հնարավորությունը, քանի որ Իսրայելը Բաքվի վերաբերյալ որոշ ռազմական գաղտնիքներ է փոխանցել Հայաստանին:
Բաքվի կառավարության իսրայելցի խորհրդական Արիել Գութը, հակազդելով այս լուրերին, հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը գերազանցում է Հայաստանի բանակին և կարող է ձեռնարկել ցանկացած տեսակի գործողություններ:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Տավուշի շրջանում գրանցված լարվածությունն իսրայելցի խորհրդականի հակազդեցության արդյունքն է:
News.am