Իլհամ Ալիևը նշել է Հայաստանին՝ սահմանին սադրանք իրականացնելու դրդող պատճառները
https://parstoday.ir/hy/news/armenia-i122863-Իլհամ_Ալիևը_նշել_է_Հայաստանին_սահմանին_սադրանք_իրականացնելու_դրդող_պատճառները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի նահանջի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իր սկզբունքային դիրքորոշումից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2020 11:36 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը նշել է Հայաստանին՝ սահմանին սադրանք իրականացնելու դրդող պատճառները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն չի նահանջի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում իր սկզբունքային դիրքորոշումից:

«Ադրբեջանը ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից: Ինչպես գիտեք, Հայաստանի ներքին իրավիճակը հասել է ճգնաժամային նիշի, ներքին բախումները լայն տարածում են ստացել, միևնույն ժամանակ, միջազգային ասպարեզում Ադրբեջանի հաջողությունները շատ են անհանգստացնում նրանց և նախանձի զգացում են առաջացնում», - երկուշաբթի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ալիև, տեղեկացնում է Armenia.Az-ը:

Պետության ղեկավարի խոսքով, հակամարտությունում Հայաստանի դիրքերին մեծ հարված է հասցվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի հաջող գործունեությունը, առաջատար միջազգային կազմակերպությունների վերջին հայտարարությունները՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հետ, ընդունված որոշումները, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելը:

«Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս: Միևնույն ժամանակ, ինքնահռչակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» անցկացված վերջին ընտրությունները ոչ միայն չեն չճանաչվել ոչ մեկի կողմից, այլև դատապարտվել է առաջատար միջազգային կազմակերպությունների և երկրների կողմից, որոնք զբաղվում են այս հարցով: Այսպիսով, կրկին աջակցություն է ցուցաբերվել՝ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցում և այն, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը», - ասել է Ալիևը:

«Դրա համար էլ, Հայաստանի ներկայիս ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը նրանց ստիպել է գնալ նման զզվելի քայլի (սահմանին հարձակում ադրբեջանական դիրքերի վրա) Մյուս կողմից, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը վաղուց է փորձում կարծիք ձևավորել, որ իբր Ադրբեջանը հարձակվում էր Հայաստանի տարածքի վրա: Այս ամենը սուտ է: Հայաստանն է իրականացնում բոլոր գրոհները, և որպես դրա վկայություն են հանդիսանում բազմաթիվ փաստաթղթերը, տեսանյութերը և լուսանկարային փաստերը », - նշել է նախագահը:

«Ադրբեջանն իր հերթին տալիս է համարժեք պատասխան: Եթե Հայաստանը իր տարածքից կրակի է ենթարկում ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական գյուղերը, բնականաբար, մենք դրան պատշաճ կերպով կարձագանքենք և արձագանքում ենք: Դրա համար էլ Հայաստանը օգտագործում է բոլոր հնարավորությունները, կեղծ տեղեկություններ է տարածում և անում է հնարավոր ամեն ինչ՝ պետական սահմանին հատուկ ուշադրություն գրավելու համար: Երեկվա ռազմական սադրանքը այս կեղտոտ քաղաքականության ևս մեկ դրսևորումն է», - ասել է Ի.Ալիևը:

 

ARMENIA.AZ