ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է կենտրոնական հավաքակայան
https://parstoday.ir/hy/news/armenia-i123378-ԱՄՆ_դեսպանության_ռազմական_կցորդն_այցելել_է_կենտրոնական_հավաքակայան
Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2020 15:16 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորակոչի անցկացման պատասխանատուների ուղեկցությամբ գնդապետ Մաքսվելը ծանոթացել է հավաքակայանում նորակոչիկների ընդունման, գրանցման, բժշկական զննության, COVID-19 թեստավորման, վիճակահանության, սննդի և կեցության ապահովման պայմաններին:

Armenpress.am