ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i123412-ԱԱԾ_ն_բացահայտել_է_Ադրբեջանի_հատուկ_ծառայությունների_կողմից_տեղեկություններ_ստանալու_փորձեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր բացահայտելու մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2020 15:17 Asia/Tehran
  • ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր բացահայտելու մասին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո»:

Armenpress.am