Ադրբեջանի ագրեսիան էական հարված էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին. քաղաքագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123426-Ադրբեջանի_ագրեսիան_էական_հարված_էր_ԼՂ_հակամարտության_բանակցային_գործընթացին._քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն էական հարված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 06:28 Asia/Tehran
  • Ադրբեջանի ագրեսիան էական հարված էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն էական հարված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։

 «Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ հայկական կողմը պիտի է շարունակի պաշտպանել այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, ինչպես շեշտադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներում։ 

Անդրադառնալով հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքներին, Մինասյանն ընգծեց, որ Ադրբեջանի համար կարևոր հետևություններից մեկն այն էր, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով։

https://armenpress.am/arm/news/1022984.html