Ադրբեջանի ագրեսիան էական հարված էր ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին. քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Հայաստանի սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողություններն էական հարված է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ հայկական կողմը պիտի է շարունակի պաշտպանել այն դիրքորոշումը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ խնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ ճանապարհով, ինչպես շեշտադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ին հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումներում։
Անդրադառնալով հուլիսի 12-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքներին, Մինասյանն ընգծեց, որ Ադրբեջանի համար կարևոր հետևություններից մեկն այն էր, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի լեզվով։
https://armenpress.am/arm/news/1022984.html