Փաշինյանը որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածությունների՞ն
https://parstoday.ir/hy/news/armenia-i123436-Փաշինյանը_որոշել_է_վերադառնալ_Վիեննա_Ժնեւ_Սանկտ_Պետերբուրգ_պայմանավորվածությունների_ն
Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով ԼՂ-ի (արցախյան) հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2020 08:08 Asia/Tehran
  • Փաշինյանը որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածությունների՞ն

Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով ԼՂ-ի (արցախյան) հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։

Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։ Դեռ 2016-ից հետո որոշվել էր տեղորոշիչ սարքեր տեղակայել, որ հնարավոր լինի արձանագրել, թե ով է առաջինը կրակել: Ի դեպ, նախորդ օրը «Ազատություն» ՌԿ-ի համառ հարցերին, թե խոսքը Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ-Վիեննա պայմանավորվածությա՞նն է վերաբերում, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, քանիցս շրջանցելով հարցը, ասել էր` վերաբերում է ուղիղ կապին:

Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին հարցրինք՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։  «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում եւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում եւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասաց նա: Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ-Վիեննա պայմանավորվածություններին վերադարձի մասին:

 Lragir.am