Հակառակորդի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել
Հուլիս 27, 2020 08:00 Asia/Tehran
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
lragir.am
Պիտակ