Ադրբեջանը պետք է վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123555-Ադրբեջանը_պետք_է_վստահելի_քայլեր_ձեռնարկի_հրադադարի_ամրապնդման_ուղղությամբ._ՀՀ_ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է հուլիսի 27-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությանը և Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի հայտարարությանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 28, 2020 04:49 Asia/Tehran
  • Ադրբեջանը պետք է վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է հուլիսի 27-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությանը և Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի հայտարարությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է հուլիսի 27-ին Ադրբեջանի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությանը և Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ նշելով, թե այդ ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Նաղդալյանն իր հայտարարության մեջ նշել է. «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը:

Միաժամանակ Ադրբեջանը հայտարարում է Թուրքիայի հետ լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով խոչընդոտում է իրավիճակի լիցքաթափման և խաղաղ գործընթացի վերսկսման միջազգային միջնորդների ջանքերը և դրանով իսկ ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից հուլիսի 23-ին ՀՀ կառավարության նիստին: Ադրբեջանը հրապարակայնորեն պետք է հրաժարվի ուժի կիրառումից, ետ կանգնի իր առավելապաշտական մոտեցումներից և վստահելի քայլեր ձեռնարկի հրադադարի ամրապնդման ուղղությամբ, ինչը հնարավորություն կստեղծի խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համար»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio