Քաշքշուկ՝ ոստիկանների եւ պահապանների միջեւ․ Ամուլսարում իրավիճակը լարված է
Ամուլսարի երկրորդ «պոստում» այսօր քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց. ցուցարարների եւ պահապանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Այս մասին տեղեկացնում են Ամուլսարի պահապանները։
Մասնակիցների խոսքով մի քանի բանվորներ մտել են տարածք և դրսում ինչ որ աշխատանքներ են իրականացնում, ու երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանում են, որ իրենք վախենում են դուրս գալ այնտեղից:
Բնակիչները հստակ պահանջ ունեն, որ այդ մի քանի սադրիչները լքեն այդ տարածքը, քանի որ պարզ է՝ նրանք չեն կարող այդտեղ շինարարական աշխատանքներ կատարել, ոչ էլ կարող են 6 հոգով հանք բացել, նրանց նպատակը մարդկանց իրենց ներկայությամբ սադրելն ու զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի:
Նշենք, որ այս Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել տարածքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio