Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի ԱԳ եւ արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ
Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվեց միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։
Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձավ տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրեց այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio