Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի ԱԳ եւ արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i123566-Զոհրաբ_Մնացականյանի_հեռախոսազրույցը_Լիբանանի_ԱԳ_եւ_արտագաղթյալների_նախարար_Նասիֆ_Հիթթիի_հետ
Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հուլիս 28, 2020 07:49 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի ԱԳ եւ արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվեց միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։

Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձավ տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրեց այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:
 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio