Փոփոխություն. ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները. «Ժամանակ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i123602-Փոփոխություն._ՀՀ_սահմանը_կհսկեն_ԱԹՍ_ները._Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 29, 2020 05:07 Asia/Tehran
  • Փոփոխություն. ՀՀ սահմանը կհսկեն ԱԹՍ-ները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական սահմանի մասին» օրենքում:

Այս փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել սահմանի հսկողության համար «օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»:

Ըստ էության, Հայաստանի Զինված ուժերը նման գործողություններ իրականացրել է նաև մինչև նման օրենսդրական փոփոխության իրականացումը, սակայն հիմա դա կլինի օրենքի շրջանակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio